Եթե դուք նախկինում չեք ձիավարել կամ ձիավարել եք քիչ ժամանակահատված, ապա խնդրում ենք հետեվել այս պահանջներին։
Ձիավարության գլխարկներ
Ձիավարության գլխարկները պետք է համապատասխան լինեն B.S.I_ի ստանդարտներին, դրանք պետք է լինեն ճիշտ հարմարեցված և ամրացված, երբ հեծյալը ձիավարում է: Եթե դուքունեք ձիավարության գլխարկ, տարեք այն ձեզ հետ և խնդրեք մարզիչիմ, որ ստուգի, արդյոքայն համապատասխանում է ստանդարտներին, եթե այո, ապա դուք կարող եք կրել ձերգլխարկը:
Ձիավարության կոշիկներ
Ձիավարության կոշիկները պետք է շատ լավ հարմարեցված լինեն ոտքերին: Դուք նաև կարող եք կրել փակ քթով տափակ կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ հարթ ներբանով:Սպորտային կոշիկները ընդունելի չեն, ուստի խնդրում ենք չկրել այն ձիավարելիս: Դրանցով վտանգավոր է ձիավարել:
Ներքևի հատվածը
Դուք պետք է կրեք քիփ գամաշներ, տաբատներ, որոնք ձեզ թույլ կտան շարժվել ազատ: Խորհուրդ չի տրվում կրել ջինսե տաբատներ,քանի որ դրանք առաջացնում են շփում: Ոտքերը պետք է միշտ փակ լինեն, չի թույլատրվում կրել կիսաշրջազգեստներ կամ զգեստներ
Վերևի հատվածը
Հագուստը պետք է համապատասխան լինի եղանակային պայմաններին:Խորհուրդ է տրվում կրել երկարաթև վերնաշապիկ, քիփ բաճկոն, խորհուրդ չի տրվում կրել քրտացնող վերնաշապիկներ: Մարմինը պաշտպանող ատրեբուտները ցանակալի է կրել յուրաքանչյուր դասընթացի, թռիչքների և արգելքների հաղթահարման ժամանակ:
Ձեռքերը
Խորհուրդ ենք տալիս ձեզ կրել ձեռնոցներ ձիավարելիս:
Զարդեր
Չի թույլատրվում կրել զարդեր ձիավարելիս կամ ձիերի հետ առնչվելիս: Միակ բացառություններ են՝ ամուսնական մատանին և ժամացույցը:
Օգտվելով վերը նշված տեղեկատվությունից, արդեն կարող եք ձիավարելիս հագնվել գրագետ եվ անվտանգ։