GNF Պելլետ TRM

56200.00 ֏145000.00 ֏

GNF is a combination of minerals, amino acids and a prebiotic which have a role in general metabolism and are required for normal feed conversion.
Առաքման օրը 17 Ապրիլի, 2023 - 20 Ապրիլի, 2023
Նյութի համարը: Ն / Ա Կատեգորիաներ: ,

Նկարագրություն

GNF-ը ստամոքսային խանգարումներ ունեցող ձիերի համար նախատեսված յուրօրինակ սննդային հավելում է: GNF-ն օգնում է պահպանել աղիների օպտիմալ առողջությունն ու գործունեությունը`ապահովելով սննդի առավելագույն յուրացումը:

Ձիերի՝ ստամոքսի խոցի համախտանիշը (Лошадиный синдром язвы желудка, EGUS) վերջին տարիներին ավելի ու ավելի տարածված է դառնում: Մարսողաությանը աջակցելը անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի մրցակցային ձիերի մարսողական համակարգի առողջությունն այդ դժվարին պայմաններում։

Ֆրուկտո-օլիգոսախարիդները (FOS) պրեբիոտիկներ են, որոնք նպաստում են աղիներում գոյություն ունեցող օգտակար բակտերիաների (օրինակ՝բիֆիդոբակտերիաների և լակտոբացիլների) թվաքանակի ավելացմանը: Նրանք չեն մարսվում մարսողական ուղու վերին հատվածում և ծառայում են որպես սնուցման աղբյուր օգտակար միկրոֆլորայի համար:

Գլուտամինն իրենից ներկայացնում է ամինաթթու, որի հիմնական գործառույթներից մեկը ստամոքսի և աղիների ներքին շերտի բջիջների սնուցումն է։

Թրեոնինն անփոխարինելի ամինաթթու է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս սննդարար նյութի պակասը կարող է հանգեցնել աղիներում մուցինի սինթեզի նվազմանը և թուլացնել աղիների պաշտպանական գործառույթը:

Ծովային ջրիմուռներիցէքստրակտը ստանում են Laminaria Hyperborea-ից՝ շագանակագույն ջրիմուռ, որն աճում է Ատլանտյան օվկիանոսի սառը ջրերում: Այն հարուստ է ամինաթթուներով և անփոխարինելի սննդանյութերով: Կալցիումի կարբոնատի առկայության դեպքում այն ​​ստեղծում է գել, որը հանդես է գալիս որպես ֆիզիկական պատնեշ՝ նվազագույնին հասցնելով ստամոքսի թթվայնության ազդեցությունը վերջինիս ոչգեղձայինհատվածի վրա։

Հանքային նյութեր. GNF-ը պարունակում է կալցիում և մագնեզիում՝ երկու բաղադրիչ, որոնք կարևոր դեր են խաղումմարսողական համակարգի առողջության պահպանման հարցում։

Օգտագործման եղանակը.

GNF-ը ավելացվում է ձիերի առօրյա սննդակարգին:

Ձիեր՝ 50 գր, օրական 2 անգամ: Պոնիներ և քուռակներ՝ 25 գր, օրական 2 անգամ:

Խմելու ջուրը միշտ պետք է հասանելի լինի ձիերի համար ցանկացած ժամանակ:

100 գր բաղադրությունը

Կալցիումի կարբոնատ-20,000 մգ,մագնեզիումի հիդրօքսիդ – 10,000 մգ, ծովային ջրիմուռների էքստրակտ- 10,000 մգ, ֆրուկտո-օլիգոսախարիդներ -10,000 մգ,գլութամին 3,800 մգ,թրեոնին – 4,720 մգ,լցանյութեր և համակցող նյութեր (սոյա՝ ճարպի ամբողջական պարունակությամբ, կալոին) – 41.480 մգ:

Լրացուցիչ տեղեկություն

Չափը

10 կգ, 3 կգ

Ապրանքանիշեր

TRM