Նկարագրություն
ՁՈՂԱՁԿԱՆ ԼՅԱՐԴԻ ՅՈՒՂ
Ձողաձկան լյարդի բարձրորակ յուղն օգնում է հովատակի կմախքի և ատամների կարծր հյուսվածքների բնականոն զարգացմանը, քանի որ այն նպաստում է կալցիումի, ֆոսֆորի, միկրոէլեմենտների և ճարպալուծվող վիտամինների արդյունավետ յուրացմանը: Այնապահովում է ձիու կաշվի փափկությունն ու փայլը: Բարելավում է ճարակի համը: Ապահովում է անհրաժեշտ՝ դանդաղ սպառվող էներգիայով: Յուղն ունի հակաբորբոքային ազդեցություն, օգտակար է հոդերի համար, ապահովում է դրանց բնականոն շարժունակությունը: Ձողաձկան լյարդի յուղի պոլիչհագեցած ճարպաթթուները դրական կերպով ազդում են ճարպային նյութափոխանակության, արյան մակարդելիության, անոթային տոնուսի և սրտամկանի կրճատման վրա:
Բաղադրությունը․
Սպիտակուցներ՝ 0,4%, յուղեր՝ 99,3%, մանրաթելեր՝ 0,2%, ջուր՝ 0%, մոխիր՝ 0,1%։
Ցուցված է հետևյալ դեպքերում․
- Հոդերի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար
- Բարելավում է մաշկի և ածանցյալների կառուցվածքը (կաշին, սմբակները), արագացնում է մազափոխումը
- Սրտանոթային հիվանդությունների համար
Օգտագործման եղանակը.
Ավելացնել ճարակին 50 մլ օրական մեկ անգամ