Նկարագրություն
Խելատի պղնձի գելը (Хелатный медный гель) – պղնձի և ամինաթթուների միավորման արդյունք է, ինչը թույլ է տալիս աղիքային պատի լորձաթաղանթի միջոցով առավելագույնի հասցնել պղնձի կլանումը: Պղնձի անօրգանական միացությունները (սուլֆատները) հեշտությամբ չեն յուրացվում և ոչնչանում են արտազատմամ արդյունքում: Եթե ճարակի և ջրիմեջ առկա չէ բավարար քանակությամբ պղինձ, ապա հաճախ առաջանում է պղնձիանբավարարություն:
Այս գելը որակյալ արտադրանք է՝ նախատեսված ձիերի համար, այն պարունակում է հեշտյուրացվող պղինձ, որն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների ձևավորման համար:
Օրգանիզմում պղնձի պակասը կարող է վերագրվել այնպիսի երևույթներին, ինչպիսիքեն.
- երիտասարդ կենդանիների մոտ էպիֆիզի ֆունկցիայի նվազում
- մաշկի տարբեր հիվանդություններ
- կաշվի փայլի բացակայություն
- սմբակի եղջյուրի վնասվածք
- անեմիա
- մատակ ձիու անպտղություն, պտղի կորուստ զարգացման տարբեր փուլերում