Ի՞նչ է online KVH.am
Օնլայն KVH.am գնումների այլընտրանքային, էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին հեշտությամբ գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: KVH.am-ի դեպքում, առցանց վճարմանը զուգահեռ, առկա է նաև կանխիկ կամ քարտով վճարում՝ պատվերը ստանալու պահին:
Ի՞նչ առավելություններ ունի էլեկտրոնային առևտուրը
KVH.am կայքից գնումներ կատարելն ունի մի շարք առավելություններ.
- Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ ապրանքները՝ առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու՝ այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:
- KVH.am-ից գնումներ կատարելու համար այլևս պարտադիր չէ գտնվել Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում: Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ իրերն ընտրել և պատվիրել նաև Երևանի մյուս թաղամասերից, ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից: Այսպիսով, բարձրակարգ ԿՎՀ ձիասպորտի խանութը արդեն հասանելի է յուրաքանչյուր սպառողի:
- Կայքում Ձեր ձեռքի տակ ունենում եք ԿՎՀ ձիասպորտի խանութը ցուցադրված ողջ տեսականին՝ իրենց անուններով, նկարներով, գներով և անհրաժեշտ այլ տեղեկություններով: Շնորհիվ որոնման ճկուն համակարգի՝ արագորեն գտնում և գնում եք յուրաքանչյուր ապրանք:
- Վճարումն իրականացնում եք նաև առցանց՝ օգտագործելով Ձեր վճարային քարտը: Քարտով վճարումը հնարավոր է նաև պատվերը ստանալիս՝ առաքիչի մոտ առկա շարժական POS տերմինալի միջոցով: Այսպիսով, եթե Ձեր գումարը պահում եք քարտի միջոցով, ապա այլևս ստիպված չեք լինի ամեն անգամ կանխիկացնել այն որևէ ապրանք գնելու համար:
Կարո՞ղ եմ արդյոք շարունակել ապրանքները պատվիրել հեռախոսով
Այո՛, կարող եք: երկուշաբթիից – ուրբաթ 11:00 – 16:00 +374 12 582758 հեռախոսահամարով: Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականու:
Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:
Այո՛, կարող եք: Մենք վճարումները կընդունենք նաև ապրանքը պատվիրատուին հասցնելուց հետո՝ կանխիկ կամ վճարային քարտով՝ առաքիչի մոտ առկա POS տերմինալի միջոցով: Զուգահեռ վճարումները կընդունվեն նաև առցանց, ինչպես նաև բանկային փոխանցումների միջոցով:
Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝ 1) որոնման համակարգի միջոցով, 2) փնտրելով կատալոգում:
1) Որոնելու համար գրե՛ք ապրանքի կամ ապրանքանիշի անվանումը էջերի վերնամասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Գտնել»: Տպելիս ուշադրություն դարձրեք առաջարկվող տարբերակների վրա, որոնք կօգնեն գտնել այս կամ այն բառը, եթե չեք հիշում, թե ինչպես է այն ճիշտ գրվում, կամ չեք ցանկանում ամբողջությամբ գրել տվյալ բառը:
2) Կատալոգում փնտրելու համար, եթե գտնվում եք գլխավոր էջում, հարկավոր է մկնիկը պահել վերևի ձախ հատվածում գտնվող բաժինների վրա, ապա ընտրել համապատասխան ենթաբաժինը և, հայտնվելով տվյալ բաժնի կամ ենթաբաժնի էջում, ընտրել ապրանքների ցանկից:
Ինչպե՞ս կարող եմ հավաքել ապրանքներն իմ զամբյուղում
Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Ավելացնել» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ քաշը: Զամբյուղի պարունակությունը էջի աջ կողմում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, այդ հատվածի ներքևում կարող եք տեսնել նաև ընտրված ապրանքների ընդհանուր արժեքը:
Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը
Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները՝ «Հավաքումն ավարտված է», «Փոխանցված է առաքման», «Ամբողջությամբ առաքված է» և այլն:
Կարո՞ղ եմ արդյոք ամեն անգամ նշել առաքման նոր հասցե
Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:
Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված ապրանքը
Այո՛, կարող եք: Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով: Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն ձեր նախընտրածով:
Բոլոր այլ դեպքերում, եթե ապրանքը որեվէ որակային խնդիր չունի, նույնպես ենթակա է փոխանակման կամ հետ վերադաձի՝ 14 օրվա ընթացքում։
Հետ վերադարձի պայմաններն են.
1. Ապրանքը լինի չվնասված , չօգտագործված։
2. Գումարը վերադարձվում է ապրանքը հետ վերադարձնելու պահից սկսած 14 աշխ. օրվա ընթացքում ՝ բանկային հաշվեհամարին կամ առձեռն։
Ինչպե՞ս կարող եմ վճարել գնածիս դիմաց
KVH.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
- Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca և Idram վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան հղումը սեղմելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որից հետո անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն և գաղտնաբառը և կատարել վճարումը:
- Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով միայն Հայաստանում:
- Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և Դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում միայն Հայաստանում:
- Բանկային փոխանցում: Մեզ հետ պայմանագիր ունենալու դեպքում Ձեր պատվերը կարող եք ստանալ անմիջապես, ինչպես նաև օգտվել կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված այլ պայմաններից:
Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը:
Ո՞ր բնակավայրերում է գործում առաքումը, և որք՞ան է արժեքը
Մեր առաքման աշխարհագրությունը Հայաստանի Հանրապետության Ռուսաստան Վրաստան և Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքն է: Առաքման գներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» բաժնում:
Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն այստեղ չկան
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել info@kvhgroup.am էլ. փոստի միջոցով կամ զանգահարել օգնության կենտրոն` +374 12 582758 հեռախոսահամարով: Զանգել մեր օպերատորին կարող եք նաև էջերի ամենավերևում գտնվող «Online խորհրդատվություն» մենյուից ընտրելով Skype-զանգ հրամանը: