Առաքում և Վճարում

Առաքում

Ընդհանուր տեղեկություններ

Բացի ինտերնետային տարբերակից, պատվերներն ընդունվում են նաև 012582758 հեռախոսահամարի աշխատանքային ժամեր երկուշաբթիից – ուրբաթ 11:00 – 16:00 միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):

KVH.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

KVH.am-ում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Անկախ նրանից` Դուք պատվիրել եք 100 թե 100 000 դրամի, 100 գ կամ 100 կգ ապրանք` Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը:

Պատվերի կարգավիճակը և պատմությունը 

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է», «Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:

Առաքման պայմանները

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը KVH.am-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 012582758 հեռախոսահամարով  աշխատանքային ժամեր երկուշաբթիից -ուրբաթ 11:00 – 16:00 (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Երևան քաղաքում առաքումն անվճար է:

Վճարում

Վճարման եղանակները

KVH.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa, Idram վճարային համակարգի միջոցով: 
  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
  3. Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: 

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: