Մեր մասին

ԿՎՀ ձիասպորտի խանութը կազմում է ԿՎՀ գրուպի մի մասը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թ.-ին: Մենք առաջարկում ենք ապրանքներ Ձեր ձիերի եվ Ձեր համար: ԿՎՀ ձիասպորտի խանութը դարձել է առաջատար խանութներից մեկը, եվ 2020 թ.-ից գործում է նաեվ առաջին առցանց խանութը ՝ www.kvh.am ինտերնետային հասցեով : Լինելով ձիասպորտի հետ կապված ամենի մեծ երկրպագու, համոզված ենք, որ ձիասերների համայնքին անհրաժեշտ է առցանց հարթակ, որտեղից կկարողանան տեղեկանալ եվ ձեռք բերել ձիասպորտի հետ կապված յուրաքանչյուր անհրաժեշտ իր, նաեվ ՝ գնել եվ վաճառել ձիեր եվ պոնիներ։ Այժմ կարող եք ապահով կերպով գնումներ կատարել www.kvh.am կայքից։ Մեր կայքը նաեվ տրամադրում է առաջիկա իրադարձությունների վերաբերյալ բոլոր վերջին նորությունները եվ տեղեկատվությունը։ Մենք ունենք հագեցած խանութ, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք՝ Երեվանի կենտրոնում։ Հուսով ենք Ձեզ դուր կգա մեր առցանց խանութը, եվ կգտնեք այն ինչ փնտրում եք! Մեր խորհրդատուն կպատասխանի Ձեր յուրաքանչյուր հարցին, եվ կօգնի գտնել անհրաժեշտ ապրանքը։

Ընկերության Առաքելությունը եվ Նպատակը

Դառնալ ամենահայտնի ճյուղը Հայաստանում՝ ձիասպորտի ասպարեզում։ Միավորել մարդկանց, որոնք հետաքրքրվում են այս սպորտաձեվով։ Ընձեռնել նոր հնարավորություններ ձիասպորտի զարգացման համար, ստեղծել նոր ծառայություններ, տրամադրել որակյալ եվ ակտուալ տեղեկատվություն, նորություններ։ Դառնալ հարթակ ՝  փորձի փոխանակման եվ նոր գաղափարների համար:

Մեր լրացուցիչ ծառայությունները

Մենք առաջարկում ենք լավագույն ապրանքատեսակները, ինչպիսիք են ՝ դենիկի ռետինեհատակներ, թեփեր, բարձր որակ ունեցող թամբեր՝ արգելքի հաղթահարման համար , ձիերիտեղափոխման համար նախատեսված մեքենաներ եվ կցորդներ, ձիու կեր եվ սննդայինհավելումներ, ինչպես նաեվ վաճառում ենք սպորտային ձիեր՝ արգելքի հաղթահարման համար :   

Մենք նաեվ պատրաստում ենք անհատական ապրանքներ՝  Ձեր ցանկացած ոճով, մոդելով եվգույնով:

Ընկերության տեղեկությունները

Հարկային հաշվառման համարը: 02611422

ԱՌԱՔՈՒՄ

Անվճար առաքում Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 50.000 դրամ-ից ավել գնումներ կատարելու դեպքում: Բացառված են թամբերը, որոշ սարքավորումներ, ծանր և հսկայական իրեր: Առաքման արժեքը ավտոմատ կերպով նշվում է մեր կայքում, պարզապես ավելացրեք անհրաժեշտ ապրանքները ձեր զամբյուղ և տեսեք առաքման արժեքը մեր կայքում՝ զամբյուղի էջում։

Find Horses Or Ponies For Sale Or List Your Own

Որոնեք մեր հայտարարությունների բաժինը, գտնելու ձեր ցանկացած ձին կամ պոնին։ Կարող եք նաեվ կատարել որոնում ըստ տարածաշրջանի։ Եթե ցանկանում եք վաճառել ձի կամ պոնի, կարող եք վաճառքի հայտարարություն տեղադրել մեր էջում։

Buy Or Sell New And Used Horse Boxes & Trailers

Մեր տրանսպորտային որոնման բաժնում կարող եք գտնել ձեր ցանկացած կցորդները եվ ձիերի տեղափոխման մեքենաները ։ Որոնումը հեշտացնելու համար կարող եք օգտվել ֆիլտրերից։ Եթե ունեք վաճառքի կցորդներ եվ ձիերի տեղափոխման մեքենաներ, կարող եք դուք նույնպես մեր էջում տեղադրել հայտարարություն։

KVH Fashion a Unique and exciting Shopping

KVH մոդա հավաքածուն սկսվել է որպես կողմնակի նախագիծ։ Այսօր KVH ձիասպորտի թիմը որպես հիմնադիր շարունակում է 100%-ով հիմնված լինել ձիասերների վրա , զարգացնելով ձիասպորտը , պահպանելով այս ունիկալ սպորտաձեվի էլիտար դիրքը։ Մենք հպարտորեն փաստում ենք, որ այն ապրանքատեսակները, որոնք կգտնեք KVH Մոդա բաժնում յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ են կամ նախագծված են մեր գործընկերների կողմից՝ հատուկ Ձեզ համար։